Լրահոս

02.04.2012 14:53


Նախիջևանի հայկական պատմամշակութային ժառանգությունը ոչնչացվում է

Նախիջևանի հայկական պատմամշակութային ժառանգությունը ոչնչացվում է

Այսօրվա ասուլիսին Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանն ահազանգել է Նախիջևանում հայկական եկեղեցիների և այլ պատմական հուշարձանների ոչնչացման մասին։ Բանախոսը մասնավորապես նշել է Ագուլիսի հայկական եկեղեցիների մասին, որոնք ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են։

–Ագուլիսի եկեղեցիներն ընդհանրապես հողի երեսից ջնջված են. մի տեղ արտ է, մի տեղ՝ նորակառույց դպրոց,–ասել է Կարապետյանը։

Հուշարձանագետը նաև ընդգծել է, որ Ագուլիսի հայկական մշակութային ժառանգության մասին երկար տարիներ որևէ տեղեկություն չի եղել, քանի որ, ի տարբերություն Նոր Ջուղայի, որն իրանական սահմանին մոտ է, Ագուլիսը գտնվում է երկրամասի խորքում.

–Ենթադրել ենք, որ Նոր Ջուղայի հայկական գերեզմանոցի ճակատագրին են արժանացել Նախիջևանի խորքերում գտնվող մյուս հայկական հուշարձանները, և այդպես էլ եղել է. մեր կասկածները հաստատվեցին։

Այս խորագրի վերջին նյութերը