Լրահոս

02.04.2012 14:21


Հայաստանը պատրա՞ստ է զիջումների ղարաբաղյան հարցում

Հայաստանը պատրա՞ստ է զիջումների ղարաբաղյան հարցում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է «Եվրանեստի» խորհրդարանական վեհաժողովին Բաքվում։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասել է, որ Հայաստանը պատրաստ է զիջումների գնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ «Երբ երկու կողմերը զիջումների գնան, և եթե դիրքորոշումները բերվեն միասնական ձևաչափի, հակամարտության կարգավորումը շատ շուտ տեղի կունենա»,–ըստ ադրբեջանական ԶԼՄ–ներիէ ասել է Վ. Հովհաննիսյանը։

Տեղեկատվության հավաստիությունը, սակայն, խիստ կասկածելի է՝ հաշվի առնելով ադրբեջանական լրատվամիջոցների թուլությունը հակահայկական ապատեղեկատվություն տարածելու հարցում։

Այս խորագրի վերջին նյութերը