Լրահոս

02.04.2012 11:03


ԿԸՀ–ն գրանցեց 8 կուսակցություն և 1 դաշինք

ԿԸՀ–ն գրանցեց 8 կուսակցություն և 1 դաշինք

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ կայացած արտահերթ նիստում առանց քվեարկության գրանցել է 2012թ. մայիսի 6-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների համամասնական ընտրակարգով կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները՝ հաշվի առնելով կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների գրանցումը մերժելու վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները և ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների` որպես թեկնածու չգրանցվելու մասին դիմումները: 

Նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ մերժվել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանի 30.03.2012թ. դիմումը:

Համամասնական ընտրակարգով ընտրություններին կմասնակցեն Հայաստանի հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», Հայ հեղափոխական դաշնակցություն, «Ժառանգություն», «Օրինաց երկիր», Հայաստանի կոմունիստական, «Միավորված հայեր», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները և «Հայ ազգային կոնգրես» դաշինքը։

ԿԸՀ-ն համամասնական ցուցակներում ընդգրկված երեք թեկնածուի չի գրանցել՝ ՀԱԿ–ից Խաչատուր Սուքիասյանին, ՕԵԿ–ից՝ Արամ Հարությունյանին և Գևորգ Թոսունյանին՝ պահանջված փաստթղթերի անհամապատասխանության պատճառով:

Իսկ ինքնաբացարկ են ներկայացրել ՀՀԿ-ից Դավիթ Սարգսյանը, Արտեմ Սարգսյանը, Արմեն Բաղդասարյանը, ԲՀԿ-ից՝ Սերգեյ Բագրատյանը, Նվեր Պողոսյանը, ՕԵԿ-ից՝ Գերասիմ Ալավերդյանը, «Միավորված հայեր» կուսակցությունից՝ Տելեմակ Աֆրիկյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը