Լրահոս

31.03.2012 14:34


Քոֆի Անանի առաջարկած խաղաղ կարգավորման ծրագիրը Սիրիայի կառավարության վերջի՞ն հնարավորությունն է

Քոֆի Անանի առաջարկած խաղաղ կարգավորման ծրագիրը Սիրիայի կառավարության վերջի՞ն հնարավորությունն է

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Քոֆի Անանի առաջարկած խաղաղ կարգավորման ծրագիրը Սիրիայի կառավարության վերջին հնարավորությունն է խուսափելու միջազգային հանրության խիստ պատժամիջոցներից։

Այդ ծրագիրը ներառում է կրակը դադարեցնելու կոչեր, մարտական գործողությունների շրջաններ հումանիտար օգնության մուտքի անհապաղ թույլատրում, Սիրիայի ժողովրդի խնդիրների քաղաքական լուծում։

Այս մասին Դավութօղլուն հայտարարել է Սիրիայի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովի նախօրեին, որը կկայանա կիրակի Ստամբուլում։

Թուրքիայի ԱԳ նախարարը Սիրիայի կառավարությանը նախազգուշացրել է չփորձել այս նախաձեռնությունն օգտագործել իբրև ռազմական գործողությունները շարունակելու համար ժամանակ շահելու միջոց։

Այս խորագրի վերջին նյութերը