Լրահոս

31.03.2012 13:32


Սիրիայում պայքարն ավարտվա՞ծ է

Սիրիայում պայքարն ավարտվա՞ծ է

Սիրիական իշխանությունները համարում են, որ կառավարությունը տապալելու ընդդիմության փորձերը դադարեցված են։

Սիրիայի ԱԳ ներկայացուցիչը այսօր հայտարարել է, թե իր կարծիքով՝ պայքարն արդեն ընթանում է կայունությունը պահպանելու համար։ Նա նաև հայտարարել է, որ Սիրիայի զորքերը երկրի քաղաքներից դուրս կգան միայն այն ժամանակ, երբ այնտեղ կհաստատվի խաղաղություն և անվտանգություն։

ՄԱԿ–ը պնդում է, որ մեկ տարի առաջ սկսված Սիրիայի նախագահի դեմ այս պայքարի ընթացքում 9 հազ. մարդ է զոհվել։

Մինչ այդ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, թե ընդունում է Քոֆի Անանի առաջարկած խաղաղ կարգավորման ծրագիրը, սակայն դրանից հետո մարտական գործողությունները շարունակվում էին։

Այս խորագրի վերջին նյութերը