Լրահոս

31.03.2012 10:07


Տիգրան Սարգսյանն արձակուրդ չի գնա, բայց մյուսներին ուղարկում է

Տիգրան Սարգսյանն արձակուրդ չի գնա, բայց մյուսներին ուղարկում է

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արամ Անանյանը «yerkir.am»-ին հայտնել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Տիգրան Սարգսյանն արձակուրդ չի գնա։ Անանյանը ասել է, որ դա օրենքի խախտում չէ։

Նշենք, որ այս մարտի 29–ին Կոտայքի մարզում կայացած արտագնա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցող գործադիր իշխանության անդամներն ապրիլի 1-ից պետք է արձակուրդ գնան պաշտոնական լիազորությունները քարոզարշավի ժամանակ չօգտագործելու համար։

Տիգրան Սարգսյանը հավելել էր, որ դա չի վերաբերում նախարարներին, քանի որ նրանց պաշտոնը քաղաքական է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը