Լրահոս

30.03.2012 16:19


Եգիպտացիների մեծ մասը դեմ է ԱՄՆ–ից ֆինանսական օգնություն ստանալուն

Եգիպտացիների մեծ մասը դեմ է ԱՄՆ–ից ֆինանսական օգնություն ստանալուն

Ամերիկայից ֆինանսական օգնություն ստանալուն դեմ հանդիսացող եգիպտացիների թիվը հասել է ռեկորդային մակարդակի։ «Gallup» ընկերության անցկացրած հարցման տվյալներով՝ Եգիպտոսի բնակչության միայն 15 տոկոսը դեմ չի ամերիկյան փողերը ստանալուն։ 82 տոկոսը կտրուկ դեմ է հանդես գալիս։

Ընդամենը մեկ տարի առաջ ԱՄՆ–ի փողերին դեմ էր հանդես գալիս 52 տոկոսը, իսկ կողմնակիցների թիվը 40 տոկոսից ավելի էր։ Մնացած հարցվածները դժվարանում էին պատասխանել։

Նոր հարցումն անցկացվել է ամերիկյան կառավարության՝ Կահիրեին 1.3 մլրդ դոլար հատկացնելու որոշումն ընդունելուց անմիջապես հետո։ Այդ գումարը հիմնականում հատկացվելու է Պաշտպանության նախարարության կարիքները հոգալուն։

Այս խորագրի վերջին նյութերը