Լրահոս

30.03.2012 15:31


Գառնիկ Իսագուլյան. «Շատ կարևոր է, թե ինչ գործընթացներ ենք մենք ունենալու հետընտրական ժամանակահատվածում»

Գառնիկ Իսագուլյան. «Շատ կարևոր է, թե ինչ գործընթացներ ենք մենք ունենալու հետընտրական ժամանակահատվածում»

Այսօրվա ասուլիսին անդրադառնալով երկրում տիրող նախընտրական իրավիճակին՝ Գառնիկ Իսագուլյանը հայտարարել է, որ կայանալիք խորհրդարանական ընտրությունները շատ կարևոր են.

–2012թ. խորհրդարանական ընտրությունները և՛ իրենց որակով, և՛ նշանակությամբ շատ ավելի կարևոր են, քան նախորդ ընտրությունները, որովհետև Հայաստանի վրա այս ընտրությունների պարագայում ուշադրությունը շատ մեծ է, քանի որ անցյալ անգամ մենք չկարողացանք խուսափել մարտի 1 անցանկալի երևույթից։

Բացի այդ, Գառնիկ Իսագուլյանը նշել է, որ խորհրդարանական ընտրություններին հաջորդում են նախագահական ընտրությունները.

–Շատ կարևոր է, թե ինչ գործընթացներ ենք մենք ունենալու հետընտրական ժամանակահատվածում, որ կարողանանք շատ ավելի լավ գնալ նախագահական ընտրություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը