Լրահոս

30.03.2012 15:33


Սամվել Հարությունյան. «Որպեսզի բիրտ ռեժիմի պարագլուխները չկարողանան կրկնել»

Սամվել Հարությունյան. «Որպեսզի բիրտ ռեժիմի պարագլուխները չկարողանան կրկնել»

Այսօրվա ասուլիսին թիվ 37 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀԱԿ քաղխորհրդի նախկին անդամ Սամվել Հարությունյանը խոսել է ազատ և արդար ընտրություններ անցկացնելու կարևորության մասին։Բանախոսը կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին, ընտրություններին մասնակցող կազմակերպություններին միավորվել ազատ ընտրություններ անցկացնելու գաղափարի շուրջ։ Ընդ որում, Սամվել Հարությունյանն ընդգծել է, որ ոչ միայն ընդդիմադիր ուժերը պետք է պայքարեն հանուն այս գաղափարի, այլև իշխանության մաս կազմողները, մասնավորապես ԲՀԿ–ն.

–Ինձ դուր եկան ԲՀԿ–ի համագումարի մի քանի շեշտադրումներ մանր ու միջին բիզնեսի պաշտպանության վերաբերյալ, արտագաղթի հետ կապված, առավել ևս՝ արդարության հետ կապված։ Ես ուրախ եմ, որ այդ ուժը, որը շատ լուրջ լծակներ ունի, ենթարկվել է իր նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ Հայաստանում վերջապես ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու հրամայականին։ Շատ ուրախ կլինեմ, որ մնացած բոլոր ուժերը՝ ՀՅԴ–ն, «Ժառանգությունը», ՀԱԿ–ը, մյուս բոլոր դեմոկրատական ուժերը, կոմունիստները, այնպես անեն, որ այս բիրտ ռեժիմի պարագլուխները և նրանց հենասյուներն ու ներկայացուցիչները չկարողանան կրկնել այն վայրի կամայականությունները, որ սրանից առաջ արել են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը