Լրահոս

30.03.2012 14:38


Սամվել Հարությունյան. «Հայաստանում ամենաակտիվ ընտրողները հանգուցյալներն են»

Սամվել Հարությունյան. «Հայաստանում ամենաակտիվ ընտրողները հանգուցյալներն են»

Թիվ 37 մեծամասնական ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Սամվել Հարությունյանն այսօր ասել է, որ չնայած նախընտրական քարոզարշավը դեռ պաշտոնապես չի մեկնարկել, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն արդեն իսկ անօրինական կերպով հորդորում է քաղաքացիներին ձայն տալ ՀՀԿ–ական թեկնածու Հայկ Գրիգորյանին.

–Սուրիկ Խաչատրյանը, ինչպես նախկինում, իր կամայականություններն է սկսել։ Մեկ շաբաթ առաջ Գորիսի դրամատիկական թատրոնի մեծ դահլիճում հավաքել էր պետական բոլոր պաշտոնյաներին և իրեն հատուկ մեթոդներով հրամայել, որ բոլորն աշխատեն ՀՀԿ–ական թեկնածուի օգտին։

Սամվել Հարությունյանն ընդգծել է նաև, որ վերջին տարիներին իշխանությունն ամենաբարձր ցուցանիշները գրանցում էր Սյունիքում՝ Սուրիկ Խաչատրյանի ակտիվ միջամտությամբ։

–Ընտրողների թիվն ուռճացնում են բացակայողների, գոյություն չունեցող մարդկանց, հանգուցյալների հաշվին։ Ստացվում է, որ վերջիններս ամենաակտիվ ընտրողներն են այս երկրում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը