Լրահոս

30.03.2012 11:26


Ջոն Մաքքեյնը Բարաք Օբամային կոչ է արել ռազմական օգնություն հասցնել Սիրիայի ընդդիմությանը

Ջոն Մաքքեյնը Բարաք Օբամային կոչ է արել ռազմական օգնություն հասցնել Սիրիայի ընդդիմությանը

Ինչպես հաղորդում է «NRG»–ն, հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբամային կոչ է արել միջազգային կոալիցիա կազմակերպել, որի մեջ պետք է մտնեն արաբական երկրները, ԵՄ–ն և Թուրքիան։ Այդ կոալիցիայի ստեղծումը, ըստ Մաքքեյնի, անհրաժեշտ է Սիրիայի ընդդիմությանը զինամթերք և այլ անհրաժեշտ պարագաներ անհապաղ հասցնելու համար։

–Այդ օգնությունը կարելի է հասցնել օդով։ Բացի այդ, անհրաժեշտ է ընդդիմադիր ուժերին ռազմական խորհրդատուներ տրամադրել, որոնք կկազմակերպեն ընդդիմության ստորաբաժանումներ և կվարժեցնեն Ասադի կանոնավոր բանակի դեմ պայքարելու համար,–հայտարարել է Մաքքեյնը։

Այս խորագրի վերջին նյութերը