Լրահոս

30.03.2012 10:18


Եվրոպայի լիգա՝ ¼ եզրափակիչ. առաջին հանդիպումներ

Եվրոպայի լիգա՝ ¼ եզրափակիչ. առաջին հանդիպումներ

Գելզենկիրխենում «Շալկե–04»–ը հյուրընկալել էր Բիլբաոյի «Ատլետիկին»։ Խաղը չափազանց հետաքրքիր և դիտարժան է ստացվել։ Խաղի հաշիվը բացել են հյուրերը.  20–րդ րոպեին Լյուրենտեն գրավել է «Շալկեի» դարպասը։ Երկու րոպե անց, սակայն, գերմանական թիմը հավասարեցրել է հաշիվը՝ գոլի հեղինակն էր «Շալկեի» իսպանացի հարձակվող Ռաուլը։

Երկրորդ խաղակեսում Ռաուլը ևս մեկ գոլ է խփել՝ առաջ մղելով իր թիմին։ Ռաուլի դուբլին պատասխանել է Լյուրենտեն՝ անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով հավասարեցնելով հաշիվը։ Երրորդ գնդակը «Շալկեի» դարպասն է ուղարկել Դե Մարկոսը։ Վերջնական հաշիվը ձևավորել է Մունիաինը. «Շալկե–04»–«Ատլետիկո» Բիլբաո՝ 2։4։

Եվրոպայի լիգայի մյուս՝ «ԱԶ» Ալկմարե–«Վալենսիա» խաղում հաղթել է հոլանդական «ԱԶ» Ալկմարեն։ Առաջին խաղակեսի վերջին րոպեին Հոլմանը բացել է հաշիվը՝ գրավելով «Վալենսիայի» դարպասը։ Հանգստից վերադառնալով՝ «Վալենսիան» Թոպալի ջանքերով հավասարեցրել է հաշիվը։ Այնուամենայնիվ հոլանդացիները Մարտինսի շնորհիվ հաղթել են 2։1 հաշվով։

Լիսաբոնի «Սպորտինգ»–Խարկովի «Մետալիստ» մրցավեճում առավելության է հասել «Սպորթինգը»՝ 2։1։

Մադրիդի «Ատլետիկոյին» էլ միայն խաղի վերջին րոպեին է հաջողվել հաղթանակ կորզել գերմանական «Համբուրգի» հետ կայացած հանդիպման ընթացքում։ Առաջին խաղակեսում թիմերը մեկական գնդակ են փոխանակել և ընդմիջման գնացլ հավասար՝ 1։1 հաշվով։ Խաղավարտից րոպեներ առաջ միայն Էդուարդո Սալվիոյին հաջողվել է հաղթանակ պարգևել «Ատլետիկոյին»։ «Ատլետիկո»–«Համբուրգ»՝ 2։1։

 

Այս խորագրի վերջին նյութերը