Լրահոս

29.03.2012 17:45


Իսպանիայում համընդհանուր գործադուլ է հայտարարված

Իսպանիայում համընդհանուր գործադուլ է հայտարարված

Այսօր՝ մարտի 29–ին, Իսպանիայում սկսվել է համընդհանուր գործադուլը։ Նմանատիպ նախորդ  գործադուլն Իսպանիայում եղավ 2010–ին։ Գործադուլի պատճառը նոր օրենքն է, որը գործատուի համար հեշտացնում է աշխատանքից հեռացնելու գործընթացը։ Մասնավորապես կրճատվելու է փոխհատուցումը, որը ստանում է աշխատանքից հեռացված աշխատողը։

Սպասվում է, որ գործադուլի ժամանակ կբարդանա հասարակական տրանսպորտի երթևեկությունը։ Միաժամանակ, ըստ կառավարության և արհմիությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության, ավտոբուսների և գնացքների մեկ երրորդը կշարունակի գործել։ Հիվանդանոցների անձնակազմը նույնպես կշարունակի աշխատել, մանկապարտեզներն ու դպրոցներն էլ չեն փակվի։

Այս խորագրի վերջին նյութերը