«Լրագրողներից ո՞ւմ կցանկանայիք տեսնել ԱԺ-ում». պատասխանել են ֆեյսբուքցիները
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Լրագրողներիցո՞ւմկցանկանայիքտեսնելԱԺ-ում» թեմայով հարցում է անցկացվել, որին մասնակցել է 498 օգտատեր:
Ըստ քվեարկության արդյունքների՝ 191 ձայնով առաջին հորիզոնականում է հայտնվելԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված, «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբի ղեկավար ՎանիկԷլիզբարյանը: Երկրորդ տեղում է «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր, ՀԱԿ անդամ,թիվ 7 ընտրատարածքում առաջադրված ՆիկոլՓաշինյանը՝ 79 ձայն: ՀԱԿ–ի մեկ այլ անդամ,«Ա1+» հեռուստաընկերության լրագրող,թիվ 1 ընտրատարածքում առաջադրված ԳայանեԱռուստամյանը ստացել է 43 ձայն։ «Առավոտ» օրաթերթի լրագրող, վերջերս ՀՀԿ–ին անդամագրված և այդ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված Մարգարիտ Եսայանը 7 ձայն ունի։ Իսկ հարցման աղյուսակը եզրափակում է «ՉԻ»–ի լրագրող, թիվ 12-ում առաջադրված ԳոհարՎեզիրյանը՝ 6 ձայն:
Քվեարկողներն իրենց հերթին որպես այլընտրանք առաջարկել են ֆոտոլրագրող ԳագիկՇամշյանիև «Նորաթերթ» կայքեջի պատասխանատուԱնահիտՎարդանյանի տարբերակները: Շամշյանի օգտին քվեարկել է 34, իսկ Վարդանյանի՝ 80 օգտատեր:
«Լրագրողներից ո՞ւմ կցանկանայիք տեսնել ԱԺ-ում». պատասխանել են ֆեյսբուքցիները
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Լրագրողներից ո՞ւմ կցանկանայիք տեսնել ԱԺ-ում» թեմայով հարցում է անցկացվել, որին մասնակցել է 498 օգտատեր:
Ըստ քվեարկության արդյունքների՝ 191 ձայնով առաջին հորիզոնականում է հայտնվել ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված, «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբի ղեկավար Վանիկ Էլիզբարյանը: Երկրորդ տեղում է «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր, ՀԱԿ անդամ, թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանը՝ 79 ձայն: ՀԱԿ–ի մեկ այլ անդամ, «Ա1+» հեռուստաընկերության լրագրող, թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Գայանե Առուստամյանը ստացել է 43 ձայն։ «Առավոտ» օրաթերթի լրագրող, վերջերս ՀՀԿ–ին անդամագրված և այդ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված Մարգարիտ Եսայանը 7 ձայն ունի։ Իսկ հարցման աղյուսակը եզրափակում է «ՉԻ»–ի լրագրող, թիվ 12-ում առաջադրված Գոհար Վեզիրյանը՝ 6 ձայն:
Քվեարկողներն իրենց հերթին որպես այլընտրանք առաջարկել են ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի և «Նորաթերթ» կայքեջի պատասխանատու Անահիտ Վարդանյանի տարբերակները: Շամշյանի օգտին քվեարկել է 34, իսկ Վարդանյանի՝ 80 օգտատեր:
7or.am