Լրահոս

29.03.2012 11:31


«Լրագրողներից ո՞ւմ կցանկանայիք տեսնել ԱԺ-ում». պատասխանել են ֆեյսբուքցիները

«Լրագրողներից ո՞ւմ կցանկանայիք տեսնել ԱԺ-ում». պատասխանել են ֆեյսբուքցիները

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Լրագրողներից ո՞ւմ կցանկանայիք տեսնել ԱԺ-ում» թեմայով հարցում է անցկացվել, որին մասնակցել է 498 օգտատեր:

Ըստ քվեարկության արդյունքների՝ 191 ձայնով առաջին հորիզոնականում է հայտնվել ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված, «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբի ղեկավար Վանիկ Էլիզբարյանը: Երկրորդ տեղում է «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր, ՀԱԿ անդամ, թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանը՝ 79 ձայն: ՀԱԿ–ի մեկ այլ անդամ, «Ա1+» հեռուստաընկերության լրագրող, թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Գայանե Առուստամյանը ստացել է 43 ձայն։ «Առավոտ» օրաթերթի լրագրող, վերջերս ՀՀԿ–ին անդամագրված և այդ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված Մարգարիտ Եսայանը 7 ձայն ունի։ Իսկ հարցման աղյուսակը եզրափակում է «ՉԻ»–ի լրագրող,  թիվ 12-ում առաջադրված Գոհար Վեզիրյանը՝ 6 ձայն:

Քվեարկողներն իրենց հերթին որպես այլընտրանք առաջարկել են ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի և «Նորաթերթ» կայքեջի պատասխանատու Անահիտ Վարդանյանի տարբերակները: Շամշյանի օգտին քվեարկել է 34, իսկ Վարդանյանի՝ 80 օգտատեր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը