Լրահոս

29.03.2012 09:58


Դիտորդական կազմակերպություն. «Նման իրավիճակ Հայաստանում երբևէ չի եղել»

Դիտորդական կազմակերպություն. «Նման իրավիճակ Հայաստանում երբևէ չի եղել»

ԵԱՀԿ  երևանյան,

ԵԽ  և  ԵՄ  հայաստանյան  գրասենյակներին,

 ԱՄՆ  ՄԶԳ-ը

Պատճենները՝ ՀՀ Նախագահին  և  ԿԸՀ-ին

Առաջարկություն

տեղական  դիտորդների  գործունեությանն աջակցման մասին

Ինչպես ցույց  է տալիս  նախորդ  ընտրությունների  փորձը  և  ներկայիս վիճակը, Հայաստանում  անտեսվում  է  տեղական դիտորդների  գործունեությունը: Ավելին, այսօր այն  ամրագրվել  է անգամ  ՀՀԿական  ընտրական օրենսգրքով, մասնավորապես, համաձայն  այդ  օրենսգրքի  29-րդ հոդվածի  3-րդ մասի  պահանջների՝  միջազգային  կազմակերպությունների,  օտարերկրյա  հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելությունների` ընտրությունների վերաբերյալ զեկույցները տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում, իսկ  տեղականներինը՝ ոչ,  հասկանալի  և անհասկանալի  պատճառներով:

    Այդ  զավեշտալի  նորմի  շտկմանը  չօգնեց  անգամ, ժամանակին  մեր  դիմումը  ԿԸՀ-ից պարզաբանում  ստանալու  մասին:

    Թերևս, այդ  ուղղությամբ  այսօր  լավ  նախաձեռնություն  է ցուցաբերում  «Սիվիլնեթ»՛-ը, սակայն  արժե,  տեղական դիտորդների  գործունեությանն  առավել  գործնական աջակցություն  ցուցաբերել:

    Մասնավորապես, առաջարկում  ենք  որևէ  ծրագիր  իրականացնել  դիտորդների  զեկույցների  ներկայացման  համար  համապատասխան  սրահ  տրամադրելու  և  որևէ կայքում  այդ  զեկույցները  կենտրոնացված  տեղադրելու  համար:

ԿԸՀ-ի  նախագահը  հրաժարվում  է այդ  խնդրով  որևէ  աջակցություն  ցուցաբերել:

    Համոզված  ենք, որ  նման  ծրագիրը  էապես  կարող է  բարձրացնել տեղական  դիտորդների  դերն  ընտրություններում: 

   Այդ  առիթով, ներկայացնում  ենք  մեր  2-րդ  միջանկյալ  զեկույցը /Հ.Գ./:

Հարգանքով՝  «ԳԽ-պ/ակումբ» դիտորդական կազմակերպության

  ղեկավար  Ռ.Թորոսյան

Հ.Գ.                                           

Մ  Ի  Ջ  Ա  Ն  Կ  Յ  Ա  Լ     Զ  Ե  Կ  ՈՒ  Յ  Ց    2

     1. Արդեն  10  օր  է, որ  ՀՀ  Նախագահի  պաշտոնական  կայքի  ամենացայտուն  տեղում  է  գտնվում   «ՀՀԿ  ղեկավարի  ելույթը  ՀՀԿ  13-րդ  համագումարում»  քարոզչական  նյութը:

     Այսինքն, ՀՀ  Նախագահը  խախտելով  ՀՀ  Սահմանադրության  1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ,  14.1-րդ, 30-րդ  հոդվածներով  սահմանված  դրույթները, ինչպես նաև, «Կուսակցությունների  մասին»  ՀՀ  օրենքի  10-րդ հոդվածի  պահանջներն, անթաքույց  իր  պաշտոնեական դիրքն  օգտագործում  է  հօգուտ  կուսակցական  շահերի:

    ԿԸՀ-ը  և  գլխավոր  դատախազությունը  որևէ  քայլ  չեն  անում,  ընտրության արդյունքների վրա  էական ազդեցություն  ունեցող,  այս  օրինախախտման  և  նրա  հետևանքների  վերացման  ուղղությամբ:

 

2. Ավելին, ԿԸՀ-ը  զանգվածային  ձևով  մերժում  է  նմանատիպ  հարցերով  բոլոր  դիմում-բողոքներն, այդ  թվում, ՀՀԿ  քարոզչության համար  Վարչապետի կողմից  ահռելի  պետական միջոցների  օգտագործման մասին, մեկնաբանելով, որ  քաղաքացիներն  իրավունք  չունեն  այդ  հարցերով դիմել  ԿԸՀ-ին:

   Նույն  հիմնավորումներով  համապատասխան  հայցադիմումներն  է մերժում  նաև Վարչական դատարանը, իսկ  Գլխավոր դատախազությունն  առայժմ  չի  արձագանքում  նման  հաղորդումներին: Այդ  հարցերում  բացարձակ  անգործության  է մատնված  նաև Արդարադատության նախարարությունը:    

   Այսինքն, առայժմ  պարզ  չէ, թե  ով  պետք  է  այդ  ընտրախախտումների  և  նրանց հետևանքների  վերացման համար դիմել  իրավասու մարմիններին: 

   Նման  իրավիճակ  Հայաստանում  երբևէ  չի  եղել:

     Առաջարկություններ – 1. ՀՀ  Նախագահը  պետք  է օրինակ  ծառայի ընտրական  գործընթացներում օրինականության պահպանման  ուղղությամբ:

 2. ՀՀ  պետության գլուխը  պարտավոր  է  կատարել իր պարտականությունները, սույն հարցերում  ՀՀ  սահմանադրական կարգի պահպանման  և  ընտրական իրավունքի  պաշտպանության ուղղությամբ, իսկ  ԿԸՀ-ը՝ պաշտոնեական  դիրքի  չարաշահման  հետևանքով  կատարված  օրինախախտումներն  արձանագրի, որպես  ընտրության արդյունքների  վրա  ազդող  էական  գործոն:

 «Գերագույն  խորհուրդ-  պատգամավորական ակումբ» դիտորդական կազմակերպություն

Այս խորագրի վերջին նյութերը