Լիլիթ Գալստյան. «Ընտրակաշառքն այլասերում է քաղաքացուն»
ՔՄՀՀԿ կազմակերպած քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը խոսելով նախընտրական զարգացումներից՝ մասնավորապես ընդգծել է քաղաքական բովանդակության բացակայությունը։ Քաղաքական ուժերը, ըստ նրա, պետք է կենտրոնանան կարևորագույն հարցերի պատասխանների շուրջ՝ ի՞նչ երկիր է ուզում դառնալ Հայաստանը, ու՞ր ենք գնում, որտե՞ղ են նրա հասարակության, անձի, քաղաքացու շահերը։
Անդրադառնալով ՀՀԿ–ական պատգամավոր Արտակ Զաքարյանի այն պնդմանը, որ ՀՀԿ–ին հաջողվել է ստեղծել կայացած քաղաքական ինստիտուտների համակարգ, Լիլիթ Գալստյանն ասել է.
–Այսօրվա իշխանության խոսակցությունները կայացած քաղաքական ինստիտուտների մասին, կայացած դատաիրավական համակարգի մասին, մեղմ ասած, ծիծաղ են առաջացնում։ Պաշտոնական քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց արդեն զանգվածային լրատվության բոլոր միջոցներից նախընտրական քարոզարշավը, նախընտրական աղբը լցվել է մեր տները։
Իշխանական ուժերը տաբեր «նվերներ» են բաժանում քաղաքացիներին, շատերն էլ դրանից ուրախանում են։ Արդյունքում, Լիլիթ Գալստյանի խոսքերով, այլասերվում է հասարակությունը, այլասերվում է քաղաքացին։
Բանախոսն անդրադարձել է նաև քաղաքական ուժերի կարգախոսներին և նկատել, որ գրեթե բոլորի մոտ առկա է «հավատալ» բառը։ Ըստ Լիլիթ Գալստյանի՝ դա խոսում է հասարակության մեջ հավատի կորստի մասին.
–Հասարակության մի մասը սպասում է 5–10հազարանոց կաշառքին, մի մասն էլ, իր արժանապատվությունը հարգելով, չի գնում ընտրության, որովհետև չի հավատում ընտրության ելքին։

7or.am