Լրահոս

28.03.2012 11:55


Օդաչուի խելագարվելու պատճառով հարկադրված վայրէջք են կատարել

Օդաչուի խելագարվելու պատճառով հարկադրված վայրէջք են կատարել

Նյու Յորքից Լաս–Վեգաս ուղևորվող ուղևորատար ինքանթիռը անձնակազմի հրամատարի անհամարժեք պահվածքի պատճառով ստիպված է եղել վայրէջք կատարել։ Ինքնաթիռում 150 մարդ է եղել։ Թռիչքի ընթացքում ուղևորասրահ է մտել անձնակազմի հրամանատարը և սկսել չկապակցված սպառնալիքներ տեղալ, ապա բղավել ու պահանջել է իջեցնել թռիչքի բարձրությունը ու փոխել ուղղությունը։ Բարեբախտաբար՝ ուղևորների շրջանում փորձառու օդաչու է եղել, ով էլ կարողացել է իջեցնել ինքնաթիռը։ Իսկ այդ ողջ ընթացքում ափերից դուրս եկած անձնակազմի հրամանատարին 5 հոգով մի կերպ կարողացել են զսպել։

«Նա բղավում էր՝ Իրաք, Ալ–քայիդա, ահաբեկչություն։ Մենք ընկնում ենք։ Աղոթեք։ Բղավում էր ինչ–որ թվեր և այլն»,–պատմել են ականատեսները։   

Այս խորագրի վերջին նյութերը