Լրահոս

28.03.2012 10:45


Հազվադեպ հանդիպող հիվանդությունից տառապող ինդոնեզացին երազում է ընտանիք կազմելու մասին(ֆոտո)

Հազվադեպ հանդիպող հիվանդությունից տառապող ինդոնեզացին երազում է ընտանիք կազմելու մասին(ֆոտո)

Ինդոնեզիայում բնակվում է 51–ամյա Լոու Թջոան Էնգը, ով տառապում է հազվադեպ պատահող հիվանդութամբ՝ ամբողջ մարմինը պատված է բարորակ ուռուցքներով։

Լոուն առողջ է ծնվել, սակայն 5 տարեկանում մարմինը սկսել է պատվել փուչիկանման մեծ ուռուցքներով։ 20 տարեկանում Լոուի մարմինը այնքան տգեղ է դարձել, որ երիտասարդը չի համարձակվել տնից դուրս գալ։ Ինդոնեզացին բավականաչափ միջոցներ չունի, որ բուժում ստանա։ Բժիշկները կարծում են, որ այդ հիվանդությունը ժառանգաբար է փոխանցվում, սակայն Լոուի ընտանիքում նման հիվանդության դեպքեր չեն եղել։

Այսօր Լոուն տնից դուրս է գալիս միայն գիշերային ժամերին և միայն գնումներ կատարելու համար։ Չնայած որ Լոուն արդեն 51 տարեկան է, նա երազում է առաջին համբույրի մասին և հավատում է, որ վաղ թե ուշ ինչ–որ մեկը իրեն կսիրի։

Այս խորագրի վերջին նյութերը