Լրահոս

27.03.2012 15:57


Արթուր Ութմազյան. «Կա՛մ դեպուտատ են դառնում, կա՛մ դերասան»

Արթուր Ութմազյան. «Կա՛մ դեպուտատ են դառնում, կա՛մ դերասան»

Թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ դերասան Արթուր Ութմազյանն ասել է, որ թատրոնը միշտ էլ կլինի, և այն ոչ մի բանի հետ փոխարինել չի կարելի:

–Այստեղ կա կենդանի շփում, և այդ շփումը անհնար է որևէ բանի հետ համեմատել: Կինոն քեզ ցույց են տալիս, իսկ թատրոնը դու ես նայում: Դու ես որոշում, թե բեմի որ անկյունը նայես,–ասել է նա՝ ավելացնելով, որ Հայաստանում, ցավոք, կա՛մ դեպուտատ են դառնում, կա՛մ դերասան:

Ութմազյանը նաև ասել է, որ թատրոն ստեղծելը դժվար է, բայց պահելն ավելի դժվար է, քանի որ դերասանի աշխատավարձով մեր երկրում ապրելն ու կայանալը դժվար է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը