ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի զեկույցին։ Աշոտյանը գրել է.
«Սիրելի ֆեյսբուքահայություն: Երեկ հրապարակվեց ՄԻՊ-ի զեկույցը Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանության մասին, որի մի հատվածը նվիրված էր կրթության և գիտության ոլորտներում իրավունքների պաշտպանության խնդիրներին: Այս խնդիրների մի մասը տարիների ընթացքում լուծվել կամ լուծվում են, ինչի մասին վկայում է զեկույցի «ձեռքբերումներ» բաժինը (ի դեպ, այդ ձեռքբերումների շարքը առանց վարանելու և ավելորդ համեստության կարելի է շարունակել): Ցավոք, մեր համակարգում առկա խնդիրների մյուս մասը դեռևս իրենց վերջնական լուծմանն են սպասում, ինչի համար մեր նախարարության ջանքերը պետք է մեկտեղել հասարակական աջակցության և ներուժի հետ: ՄԻՊ-ի զեկույցում կրթության ոլորտին անդրադարձը, կարծես, ոչ միայն իրավական է, այլև բովանդակային, և մեզ հետքրքիր էր կարդալ այդ, տվյալ դեպքում, ոչ մասնագիտական կարծիքը: Զեկույցում նշված խնդիրների վերաբերյալ մեր մանրամասն անդրադարձը պատրաստվում է և կներկայացվի հանրությանը մոտ ապագայում: Հարգանքով` Ա. Աշոտյան»։
Աշոտյանը ՄԻՊ–ի կարծիքը ոչմասնագիտական է համարում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի զեկույցին։ Աշոտյանը գրել է.
«Սիրելի ֆեյսբուքահայություն:
Երեկ հրապարակվեց ՄԻՊ-ի զեկույցը Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանության մասին, որի մի հատվածը նվիրված էր կրթության և գիտության ոլորտներում իրավունքների պաշտպանության խնդիրներին:
Այս խնդիրների մի մասը տարիների ընթացքում լուծվել կամ լուծվում են, ինչի մասին վկայում է զեկույցի «ձեռքբերումներ» բաժինը (ի դեպ, այդ ձեռքբերումների շարքը առանց վարանելու և ավելորդ համեստության կարելի է շարունակել):
Ցավոք, մեր համակարգում առկա խնդիրների մյուս մասը դեռևս իրենց վերջնական լուծմանն են սպասում, ինչի համար մեր նախարարության ջանքերը պետք է մեկտեղել հասարակական աջակցության և ներուժի հետ:
ՄԻՊ-ի զեկույցում կրթության ոլորտին անդրադարձը, կարծես, ոչ միայն իրավական է, այլև բովանդակային, և մեզ հետքրքիր էր կարդալ այդ, տվյալ դեպքում, ոչ մասնագիտական կարծիքը: Զեկույցում նշված խնդիրների վերաբերյալ մեր մանրամասն անդրադարձը պատրաստվում է և կներկայացվի հանրությանը մոտ ապագայում:
Հարգանքով` Ա. Աշոտյան»։
7or.am