Քենիայի տարածքում առաջին անգամ նավթ են հայտնաբերել
Ինչպես հաղորդում է «BBC»-ի ռուսական ծառայությունը, բրիտանական նավթարդյունահանող «Tullow Oil» ընկերությունը հայտարարել է Քենիայի հյուսիսարևմտյան հատվածում նավթագազային շերտի հայտնաբերման մասին։
Նայրոբիում տեղի ունեցած ասուլիսին Քենիայի նախագահ Մվայի Կիբակին այդ հայտնաբերումն անվանել է «հրաշալի նորություն երկրի համար»։
Այնուամենայնիվ, երկրի նախագահը խորհուրդ է տվել ժողովրդին խուսափել նախնական հետևություններից, քանի որ շերտի՝ կոմերցիոն շահագործմանը պիտանի լինելու փաստի հստակ որոշումը պահանջում է հավելյալ հետազոտություններ։
Քենիայի հարևաններ Ուգանդան և Հարավային Սուդանը, որոնց հետ Քենիան գտնվում է դիվանագիտական հակամարտության մեջ վիճելի տարածքի պատճառով, ունեն նավթի նշանակալի պահումներ, որոնց հիմնական մասն արտահանվում է։