Լրահոս

26.03.2012 16:56


Պահանջում են ավելացնել ընտրությունների հաճախականությունը, որ պետական հիմնարկներում հաճախ ժպտան

Պահանջում են ավելացնել ընտրությունների հաճախականությունը, որ պետական հիմնարկներում հաճախ ժպտան

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Պահանջում ենք ավելացնել ընտրությունների հաճախականությունը» անվամբ խումբ է բացվել։ Վերջինի հեղինակները խմբի ստեղծումը բացատրում են հետյալ կերպ.

«Հարգելի՛ ընկերներ, երբևէ ընտրությունների շեմին առիթ ունեցե՞լ եք գործ ունենալ պետական հիմնարկների հետ, օրինակ՝ զինկոմիսարիատի, ոստիկանության, անձնագրային սեղանի, ՔԿԱԳ-ի (հայերեն՝ ԶԱԳՍ) և այլն: Խորհուրդ կտանք որևէ խնդիր ունենալու պարագայում անհապաղ դիմել համապատասխան մարմին մինչև ընտրությունները և ստանալ արևմտյան զարգացած պետությունների ոճով ընդունելություն և սպասարկում. այս ժամանակահատվածում ոստիկանները ժպտում են, անձնագրային սեղանի աշխատակիցները հյուրասեր են, զինկոմիսարիատում ձեզ հետ խոսում են բարյացկամ տոնով... ուշացման համար ներողություն են հայցում, ձեր իսկ փոխարեն լրացնում են փաստաթղթերը և այդպես շարունակ»: 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը