Լրահոս

24.03.2012 14:17


Նոր օրենքը չի՞ սպառնում ազատ ընտրություններին

Նոր օրենքը չի՞ սպառնում ազատ ընտրություններին

 ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը խոսելով գալիք խորհրդարանական ընտրություններից՝ նշել է, որ դրանք աննախադեպ ազատ և արդար են լինելու՝ բերելով Հրազդանում վերջերս կայացած քաղաքապետի ընտրությունների օրինակը։ Լրագրողների հարցին էլ, թե ինչպես է ազատ ընտրությունների պատրաստակամությունը համատեղվում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի ընդունման հետ, որով նախագահը  իշխանության դեմ հասարակության ցանկացած ընդվզման դեպքում կարող է արտակարգ դրություն հայտարարել և ժողովրդի դեմ զորք օգտագործել, Գագիկ Մինասյանը պատասխանել է, որ նման բան օրենքում գրված չէ։

Խոսքը նոր օրենքի հոդված 1–ի երկրորդ կետի, նույն օրենքի հոդված 7–ի հինգերորդ կետի և հոդված 9–ի հինգերորդ կետի մասին է։ Ըստ այդմ՝ նախագահը կարող է արտակարգ դրություն հայտարարել «իշխանության գրավման փորձի» դեպքում և արտակարգ դրության պայմաններում զինված ուժերն օգտագործել հանրահավաքները ցրելու նպատակով։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը