ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը խոսելով գալիք խորհրդարանական ընտրություններից՝ նշել է, որ դրանք աննախադեպ ազատ և արդար են լինելու՝ բերելով Հրազդանում վերջերս կայացած քաղաքապետի ընտրությունների օրինակը։ Լրագրողների հարցին էլ, թե ինչպես է ազատ ընտրությունների պատրաստակամությունը համատեղվում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի ընդունման հետ, որով նախագահը իշխանության դեմ հասարակության ցանկացած ընդվզման դեպքում կարող է արտակարգ դրություն հայտարարել և ժողովրդի դեմ զորք օգտագործել, Գագիկ Մինասյանը պատասխանել է, որ նման բան օրենքում գրված չէ։
Խոսքը նոր օրենքի հոդված 1–ի երկրորդ կետի, նույն օրենքի հոդված 7–ի հինգերորդ կետի և հոդված 9–ի հինգերորդ կետի մասին է։ Ըստ այդմ՝ նախագահը կարող է արտակարգ դրություն հայտարարել «իշխանության գրավման փորձի» դեպքում և արտակարգ դրության պայմաններում զինված ուժերն օգտագործել հանրահավաքները ցրելու նպատակով։
Նոր օրենքը չի՞ սպառնում ազատ ընտրություններին

7or.am