Լրահոս

24.03.2012 14:03


«Եվրատեսիլին» չմասնակցելու ճիշտ հիմնավորումը

«Եվրատեսիլին» չմասնակցելու ճիշտ հիմնավորումը

Այսօր «Հենարան» ակումբում միջազգայնագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Մանասյանն անդրադառնալով Հայաստանի՝ «Եվրատեսիլին» չմասնակցելու հիմնավորումներին, նշել է.

–Մենք չպետք է ասենք, որ չենք մասնակցում անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով։ Դա քաղաքական լուրջ և կշիռ ունեցող հիմնավորում չէ։ Մենք պետք է հայտարարենք, որ չենք մասնակցում «Եվրատեսիլին», քանի որ Բաքվում հոսում է ադրբեջանցիների կողմից սպանված հայերի արյունը։ Սա՛ պետք է լինի բանաձևը։

Ալեքսանդր Մանասյանը նաև ասել է, որ դեռ ուշ չէ, և մենք կարող ենք առաջ տանել այդ բանաձևը և հանդես գալ նման հիմնավորումներով։

Այս խորագրի վերջին նյութերը