Գագիկ Մինասյան. «ԲՀԿ–ի ելույթներն ինքնաքննադատություն էին»
Այսօրվա ասուլիսին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանն ասել է, որ ԲՀԿ–ի համագումարի ելույթներն ինքնաքննադատություն էին, և որ դա կոալիցիոն ուժերի որդեգրած գործելաոճն է.
–Կոալիցիայի յուրաքանչյուր անդամ ինքն է կրում պատասխանատվություն բոլոր բացթողումների համար։ Այս տեսակետից ես դրան վերաբերվում եմ որպես ինքնաքննադատության. միայն այդ ճանապարհով է, որ կարելի է հասնել դրական արդյունքների։ Այլ տեսակետ ուղղակի անթույլատրելի է պատկերացնել, որովհետև հակառակ պարագայում քաղաքական ուժը չէր մնա կոալիցիայի շարքերում։
Պատասխանելով լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ կոալիցիան նույն ձևաչափով կրկնվի նոր խորհրդարանում, Գագիկ Մինասյանն ասել է.
–Շատ բան կախված կլինի ընտրությունների արդյունքներից, սակայն գործող հուշագիրն ինձ թույլ է տալիս ենթադրել, որ գործող կազմով երեք կոալիցիոն կուսակցությունները կկազմեն կոալիցիա նաև հաջորդ խորհրդարանում։
Գագիկ Մինասյանն անդրադարձել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի խնդրին։ Լրագրողները հետաքրքրվել են՝ ինչու այս տարիների ընթացքում չի հաջողվել զգալի տեղաշարժ գրանցել այս ոլորտում։ Մինասյանը պատասխանել է, որ դա խոր համակարգային խնդիր է, որի լուծումը չափազանց բարդ է։

7or.am