ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ–ն չի ներգրավվելու սիրիական հակամարտության մեջ։ Նրա խոսքերով՝ ի տարբերություն Լիբիայի՝ Սիրիայում իրավիճակն ընդհանրապես այլ է։ Լիբիայի պարագայում ՆԱՏՕ–ն ուներ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի մանդատը և տարածաշրջանի պետությունների աջակցությունը։ Հիմա այդ ամենը չկա։
Մինչդեռ հիշեցնենք, որ Սիրիայի տարբեր հատվածներում շարունակվում են կառավարական և ընդդիմադիր ուժերի բախումները։ Նախօրեին Հոմսում և Իդլիբում երկու կողմից զոհվել է 18 մարդ։ Սիրիայում ճգնաժամը սկսվել է մեկ տարի առաջ։ ՄԱԿ–ի տվյալներով՝ այդ պահից մինչ այժմ զոհվել է ավելի քան 8 հազար մարդ։
ՆԱՏՕ–ն չի՞ ներգրավվի սիրիական հակամարտության մեջ