Լրահոս

24.03.2012 09:56


Հայաստանից մեկնող–չվերադարձողների թիվը շարունակում է աճել

Հայաստանից մեկնող–չվերադարձողների թիվը շարունակում է աճել

Այս տարվա հունվար–փետրվարին Հայաստանից բոլոր տրանսպորտային միջոցներով մեկնածների թիվը ժամանողներից ավելի է 17500–ով։ Այս տվյալները հրապարակել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայությունը։

Ընդ որում, անցած տարվա նույն ժամանակահատվածում բացասական սալդոն կազմել է 12 հազար։ Այսինքն, այս տարի այդ թիվն աճել է 5500–ով։ 2010–ի առաջին երկու ամիսներին մեկնողների թիվն ավելի է եղել ժամանողներից 9090–ով, 2009–ին՝ 7900–ով։ Ստացվում է, որ մեկնող–չվերադարձողների թիվը վերջին 4 տարիների ընթացքում անդադար շարունակում է աճել։

Այս խորագրի վերջին նյութերը