Լրահոս

23.03.2012 16:48


ՀՀԿ–ն պատրա՞ստ է ազատ և արդար ընտրությունների

ՀՀԿ–ն պատրա՞ստ է ազատ և արդար ընտրությունների

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանն այսօր վստահություն է հայտնել, որ գալիք ԱԺ ընտրություններն ազատ և արդար են անցնելու։ Պատգամավորի խոսքերով՝ դա ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությունն է։

Լրագրողների այն հարցին էլ՝ արդյոք այս շաբաթ ԱԺ–ի կողմից ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, որը հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի բնորոշմամբ՝ հակասահմանադրական է, չի՞ հակասում ազատ և արդար ընտրությունների անցկացման գաղափարին, Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանել է, որ ինքն այդ օրենքը հակասահմանադրական չի համարում.

–Դա Ռաֆիկ Պետրոսյանի կարծիքն է։ Արդարադատության նախարարն էլ ասել է, որ օրենքը չի հակասում Սահմանադրությանը։ Այն կոչված է կանխարգելելու հակասահմանադրական գործողությունները։

Հարցին էլ՝ կարելի՞ է ակնկալել, որ այդ օրենքը չի օգտագործվի քաղաքական պայքարում, Լեռնիկ Ալեքսանյանը հավաստիացրել է, որ կարելի է ոչ միայն ակնկալել, այլև համոզված լինել։

Նշենք, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը հնարավորություն է տալիս բանակն օգտագործել հանրահավաքները ցրելու նպատակով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը