Լրահոս

23.03.2012 13:55


Արմեն Առաքելյան. «ԱԺ ընտրությունները կանցնեն Հրազդանի ընտրությունների պես»

Արմեն Առաքելյան. «ԱԺ ընտրությունները կանցնեն Հրազդանի ընտրությունների պես»

 «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը կարծում է, որ խորհրդարանական ընտրությունները կանցնեն Հրազդանի քաղաքապետի ընտրությունների սցենարով՝ իշխանությունը կհաղթի, սակայն ցնցումներ, անկարգություններ, նախորդ նախագահական ընտրությունների նման, չեն լինի։

Լրագրողների այն դիտարկմանն էլ, թե այդ դեպքում ո՞րն է ընտրություններին ընդդիմության մասնակցության նպատակը առհասարակ և դաշինքի կազմումը՝ մասնավորապես, Արմեն Առաքելյանը պատասխանել է, թե դաշինքով իրենք հույս ունեն հավաքել մինչև 20 տոկոս ձայն և համապատասխան տեղ ստանալ խորհրդարանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը