Կա՞ արդյոք սկզբունքային տարբերություն «Ազատ դեմոկրատների» և ՀՀԿ–ի միջև
Այսօրվա ասուլիսին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը խոսել է «Ժառանգության» հետ դաշինքի մասին։
Բանախոսը «Ժառանգության» հետ միավորումը բացատրել է երկու կուսակցությունների գաղափարապես մոտ լինելով։ Լրագրողների այն դիտարկմանն էլ, թե «Ազատ դեմոկրատներն» ու «Ժառանգությունը» հայ–թուրքական գործընթացում հակառակ դիրքորոշումներ են ունեցել, պատասխանել է, որ այդ տարաձայնությունները մարտավարական են եղել, և երկու կուսակցությունների դիրքորոշումները սկզբունքորեն չեն տարբերվում։
Արմեն Առաքելյանը չի ցանկացել պատասխանել լրագրողների այն հարցին, թե ինչով է դաշինքի արտաքին քաղաքականության և տնտեսական ծրագիրը տարբերվում ՀՀԿ–ի վարած քաղաքականությունից և ծրագրից։ Առաքելյանը նաև ընդգծել է, որ ի տարբերություն այլ կուսակցությունների՝ «Ազատ դեմոկրատներ»–ը չի սպասում ուղերձների արտասահմանյան քաղաքական ուժերից։ Առաքելյանը շեշտել է, թե ՀՀԿ–ն բացառություն է և ավելի հավասարակշռված քաղաքականություն է վարում։

7or.am