Լրահոս

23.03.2012 10:55


ՌԴ–ն Ասադից պահանջում է իր զորքը հանել Սիրիայի քաղաքներից

ՌԴ–ն Ասադից պահանջում է իր զորքը հանել Սիրիայի քաղաքներից

Ռուսաստանի խարհրդարանի մի բարձրաստիճան անդամ հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է իր զորքը հանի երկրի քաղաքներից և թույլ տա հումանիտար օգնություն հասցնել բնակչությանը։ Ֆեդերացիայի խորհրդում միջազգային գործերով հանձնաժողովի ներկայացուցիչ Միխայիլ Մարգելովն ասել է, որ Ասադը մի շարք սխալնել է արել և պետք է անհապաղ ուղղի դրանք։

Վերլուծաբաններն ասում են, թե նման խոշոր դեմքերի հայտարարությունները վկայում են այն մասին, որ այն բանից հետո, երբ Կրեմլը միջազգային ասպարեղում Սիրիայի բռնապետին աջակցեց, Ասադի և նրա վարչակարգի նկատմամբ Ռուսաստանի համբերության բաժակը լցվել է։

Հենց երեկ էլ Սիրիայում մահացել է 95 մարդ, որից 12–ը երեխաներ են։

Այս խորագրի վերջին նյութերը