Մուհամմեդ Մեռահը, ով Ֆրանսիայի հարավում 7 մարդ էր սպանել, այդ թվում՝ երեխաների, սպանվել է Թուլուզում ոստիկանական գործողության արդյունքում։
Ոստիկանությունը շուրջ 32 ժամ բանակցում էր ահաբեկչի հետ՝ պահանջելով, որ նա հանձնվի, սակայն ապարդյուն։ Ոստիկանության հատուկ ծառայության աշխատակիցները գրոհել են Մեռահի բնակարանն այն բանից հետո, երբ նա դադարել է կապը ոստիկանության հետ։
Մարտի 21–ի գիշերը Մեռահը զանգահարել էր «Ֆրանս» հեռուստաընկերության խմբագրություն և հայտնել, որ իր վրա է վերցնում Թուլուզում կատարված ահաբեկչությունների շարքի պատասխանատվությունը, որի ընթացքում 7 մարդ է զոհվել։ Մուհամմեդ Մեռահն իրեն անվանել է «Ալ–Քաիդայի» գրոհային և իր արարքը բացատրել քաղաքական պատճառներով։ Հրեական դպրոցում երեխաների և ուսուցչի սպանությունը նա անվանել է պատասխան պաղեստինցի երեխաների սպանության համար, իսկ հարձակումը ֆրանսիացի զինծառայողների վրա՝ վրեժ Աֆղանստան զորք մտցնելու համար։
Թուլուզի ահաբեկիչ Մուհամմեդ Մեռահը սպանվել է