Լրահոս

21.03.2012 19:15


Պատգամավորների գործունեությունը հսկելու է էթիկայի հանձնաժողովը

Պատգամավորների գործունեությունը հսկելու է էթիկայի հանձնաժողովը

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն հավատարիմ կմնա իր հայտարարություններին և ապագա խորհրդարանի կազմում գործարարներ չեն լինի.

-Ցուցակով պառլամենտ մուտք չեն գործելու ձեռներեցներ, և այդ սկզբունքը պահպանվում է մեր որոշումներով:

Վարչապետը նաև նշել է, որ ՀՀ-ում օրենք է ընդունվել և ստեղծվել է էթիկայի հանձնաժողով` պատգամավորներին բիզնեսն ի օգուտ պաշտոնի օգտագործել չթույլատրելու համար.

- Պատգամավորները և նախարարները մինչև այս կամ այն պաշտոնը զբաղեցնելը հանձանաժողովին հայտարարագիր են ներկայացնելու իրենց գույքի, ունեցվածքի վերաբերյալ: Թիրախավորել ենք 500 բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք գտնվելու են և’ հանրության, և’ էթիկայի հանձնաժողովի հսկողության տակ:

Այս խորագրի վերջին նյութերը