Լրահոս

21.03.2012 19:38


Վարչապետը չի բացառում, որ Հովիկ Աբրահամյանը կվերադառնա խորհրդարանի նախագահի պաշտոնին

Վարչապետը չի բացառում, որ Հովիկ Աբրահամյանը կվերադառնա խորհրդարանի նախագահի պաշտոնին

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե չի բացառվում, որ ԱԺ ընտրություններից հետո Հովիկ Աբրահամյանը կվերադառնա խորհրդարանի նախագահի պաշտոնին:

Անդրադառնալով ՀՀԿ համամասնական ցուցակում իր և Հովիկ Աբրահամյանի տեղերին (Տիգրան Սարգսյանը երրորդն է, իսկ Աբրահամյանը` երկրորդը)՝ վարչապետն ասել է, որ ցուցակը կազմելիս փորձ է արվել խուսափել սուբյեկտիվիզմից և զբաղեցրած պաշտոնները հաշվի չեն առնվել.

-Ցուցակը կազմվել է զուտ կուսակցական աշխատանքի բաժանմամբ:

Նա նաև հավելել է, որ ցուցակում ընդգրկվել են նախ կուսակցական գործադիր մարմնի անդամները, ապա ՀՀԿ-ին սատարող ուժերը, գործադիր ներկայացուցիչները, մարզպետները և միայն նրանցից հետո` մեծամասնական ընտրակարգով առաջադրած թեկնածուները:

 

Այս խորագրի վերջին նյութերը