Լրահոս

21.03.2012 18:24

Հասմիկ Պողոսյան. «Մշակույթի նախարարությունը դեմ է անհապաղ վերականգնմանը»

ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը հարց է ուղղել Կառավարությանը փակ շուկայի տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ։ Մարտի սկզբին այդ աշխատանքների հետևանքով քանդվել է պետության կողմից հաշվառված և պահպանվող հուշարձանների ցանկում գտնվող Երևանի ծածկած շուկայի բետոնածածկ տանիքի 1/3–ը, իսկ կառույցի հետնապատին հասցվել են լուրջ վնասներ։

–Ըստ էության, լիազոր մարմինը Երևանի փակ շուկայի տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությանը չի տրամադրել թույլտվություն տվյալ հուշարձանի կառուցապատման, փոփոխման կամ բարեկարգման նախագծերի վերաբերյալ։ Սակայն նշված կազմակերպությունը շարունակել է իր գործունեությունը, իսկ համապատասխան լիազոր մարմինը չի իրականացրել օրենքով իրեն վերապահված պարտականությունների և լիազորությունների շրջանակում համապատասխան աշխատանքներ՝ կանխելու հուշարձանի ոչնչացմանը կամ վնասմանն ուղղված գործողությունները։

Հարցին պատասխանել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը.

–Այդ հարցը բազմակողմանի է, և ես կուզենայի հստակեցնել հարցադրումները, քանի որ մեզանում շատ անգամ այդ «նախագիծ» բառն օգտագործվում է անճիշտ, մի քիչ էլ անփութորեն այն իմաստով, որ չի հստակեցվում, թե ի՞նչ նախագծի մասին է խոսքը։ Հերթական անգամ պաշտոնապես հայտարարում եմ՝ մինչ այժմ Մշակույթի նախարարություն ներկայացվել է միայն ստորգետնյա հատվածին վերաբերող նախագիծ։ Սկզբից դա եղել է էսքիզային առաջադրանք։

Ըստ նախարարի՝ որոշակի փոփոխություններ, լրացումներ անելուց հետո Մշակույթի նախարարությունը տվել է իր վերջնական եզրակացությունը ստորգետնյա հատվածի նախագծի վերաբերյալ։ Վերգետնյա հատվածի վերաբերյալ որևէ նախագիծ չի եղել, որն էլ հետագայում կարող էր խախտվել։

–Այն գործողությունները, որոնք հետագայում կատարվել են հուշարձանի վրա, իսկապես եղել են անօրինական։ Համապատասխան ստորաբաժանումները կանգնեցրել են գործողությունները, նրանք զգուշացվել են, տուգանվել, և այս պահի դրությամբ այնտեղ որևէ գործողություն չի կատարվում։ Բայց

ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը հարց է ուղղել Կառավարությանը փակ շուկայի տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ։ Մարտի սկզբին այդ աշխատանքների հետևանքով քանդվել է պետության կողմից հաշվառված և պահպանվող հուշարձանների ցանկում գտնվող Երևանի ծածկած շուկայի բետոնածածկ տանիքի 1/3–ը, իսկ կառույցի հետնապատին հասցվել են լուրջ վնասներ։

–Ըստ էության, լիազոր մարմինը Երևանի փակ շուկայի տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությանը չի տրամադրել թույլտվություն տվյալ հուշարձանի կառուցապատման, փոփոխման կամ բարեկարգման նախագծերի վերաբերյալ։ Սակայն նշված կազմակերպությունը շարունակել է իր գործունեությունը, իսկ համապատասխան լիազոր մարմինը չի իրականացրել օրենքով իրեն վերապահված պարտականությունների և լիազորությունների շրջանակում համապատասխան աշխատանքներ՝ կանխելու հուշարձանի ոչնչացմանը կամ վնասմանն ուղղված գործողությունները։

Հարցին պատասխանել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը.

–Այդ հարցը բազմակողմանի է, և ես կուզենայի հստակեցնել հարցադրումները, քանի որ մեզանում շատ անգամ այդ «նախագիծ» բառն օգտագործվում է անճիշտ, մի քիչ էլ անփութորեն այն իմաստով, որ չի հստակեցվում, թե ի՞նչ նախագծի մասին է խոսքը։ Հերթական անգամ պաշտոնապես հայտարարում եմ՝ մինչ այժմ Մշակույթի նախարարություն ներկայացվել է միայն ստորգետնյա հատվածին վերաբերող նախագիծ։ Սկզբից դա եղել է էսքիզային առաջադրանք։

Ըստ նախարարի՝ որոշակի փոփոխություններ, լրացումներ անելուց հետո Մշակույթի նախարարությունը տվել է իր վերջնական եզրակացությունը ստորգետնյա հատվածի նախագծի վերաբերյալ։ Վերգետնյա հատվածի վերաբերյալ որևէ նախագիծ չի եղել, որն էլ հետագայում կարող էր խախտվել։

–Այն գործողությունները, որոնք հետագայում կատարվել են հուշարձանի վրա, իսկապես եղել են անօրինական։ Համապատասխան ստորաբաժանումները կանգնեցրել են գործողությունները, նրանք զգուշացվել են, տուգանվել, և այս պահի դրությամբ այնտեղ որևէ գործողություն չի կատարվում։ Բայց հանրության կողմից այսօր հնչում են պահանջներ՝ անհապաղ վերականգնել։ Մշակույթի նախարարությունը դեմ է անհապաղ վերականգնմանը, քանի որ շենքը գտնվում է ծայրահեղ՝ 3–րդ աստիճանի վթարային վիճակում,–եզրափակել է նախարարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը