Լրահոս

21.03.2012 16:15


Մահացել է Տոնինո Գուէրան

Մահացել է Տոնինո Գուէրան

Տոնինո Գուէրան գնաց միանալու իր հաճարեղ ընկերներին՝ Ֆեդերիկո Ֆելլինիին, Միքելանջելո Անտոնիոնիին, Թեո Անգելոպուլոսին եւ կինոյի մյուս մեծերին, որոնց հետ աշխատել էր այս աշխարհում, ում հետ ստեղծել էր 60-80-ականների կինոարվեստի գագաթը համարվող ֆիլմերը:

Տոնինոն մեր փառատոնի լավ բարեկամն էր: Առաջին իսկ Երեւան այցելելուց սիրեց Հայաստանը, նրա մարդկանց, «Ոսկե ծիրանը»: Մենք էլ սիրեցինք այդ պարզ ու անսահման կենսասեր մարդուն, քանի որ նրան հնարավոր չէր չսիրել: Նա ոչ միայն նվիրել էր իրեն կինոյին, պոեզիային, արվեստին, նա նվիրում էր իրեն յուրաքանչյուրին, ում հանդիպում էր:

Տոնինո Գուէրան առաջինն էր Փառաջանովի կալանավայրում՝ կաթի շշի կափարիչներիցից ստեղծաց փալերները դարձրել հուշամեդալ եւ նվիրել Ֆելլինիին: Մենք էլ նրա օրինակով սահմանեցինք այդ նույն Թալերը որպես համաշխարհային կինոյում վաստակի համար պարգեւ: Առաջիններից մեկն այդ պարգեւին արժանացավ Տոնինո Գուէրան:

Տոնինոյի գնալով՝ այս աշխարհից մի քիչ լույս պակասեց, իսկ կինոյի աշխարհից՝ մի մեծ արեւ:

Այս խորագրի վերջին նյութերը