Լրահոս

21.03.2012 14:36


Հաստատվել է ՀԴԿ նախընտրական ցուցակը

Հաստատվել է ՀԴԿ նախընտրական ցուցակը

Մարտի 20-ին Հայաստանի Դեմոկրատական կուսակցության գրասենյակում կայացավ կուսակցության Հանրապետական խորհրդի ընդլայնված կազմով նիստ:

 Քննարկվեց և հաստատվեց 2012թ. մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին առաջադրված պատգամավորի թեկնածուների ընտրական ցուցակը:

Ցուցակն առանձնանում է նրանով, որ մի շարք հանդիպում-քննարկումների արդյունքում, կուսակցության Հանրապետական խորհրդի որոշմամբ,  նրանում ընդգրկվել են ՀԴԿ անդամներ և անկուսակցական, հիմնականում, մտավորականներ, որոնք կուսակցության գաղափարակից գործընկերներն են և իրենց փորձառությամբ ու մասնագիտական կարողություններով պատրաստ են խորհրդարանական գործունեությանը:

Այսպիսով, ձևավորվել է յուրահատուկ դաշինք` ՀԴԿ անդամների ու անկուսակցականների, ինչը նորույթ է քաղաքական իրողությունում:

ՀԴԿ լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը