Լրահոս

21.03.2012 13:47


Համամասնական ցուցակներն ու Կալիգուլայի ձին

Համամասնական ցուցակներն ու Կալիգուլայի ձին

«Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել պատրաստվող կուսակցությունների ցուցակներում հայտնվել են ամեն տեսակ մարդիկ, և հայտնի չէ, թե ընտրվելուց հետո ինչով են զբաղվելու։ Այն, ինչ տեղի է ունենում ընտրությունների նախաշեմին, նման է հռոմեական կայսր Կալիգուլայի ժամանակաշրջանին, երբ նա բերեց իր ձիուն և հայտարարեց, որ պետք է սենատոր լինի»,–այսօրվա ասուլիսին նման կարծիք է հայտնել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը։

Ըստ բանախոսի՝  արձանագրելու ենք «հերթական կեղծ ընտրությունները»: «Կազինոյում հնարավոր չէ հաղթել: Ընտրությունների ժամանակը շատ կարևոր է, բայց սա ընտրություններ չեն: Բայց պետք է ոչ թե բոյկոտել, այլ ստեղծել նոր այլընտրանքային ընտրություն»,-ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը