Լրահոս

21.03.2012 10:16


Թուլուզի ահաբեկիչը իսրայելական բանակի կողմից սպանված պաղեստինցի երեխաների վրեժն էր լուծում

Թուլուզի ահաբեկիչը իսրայելական բանակի կողմից սպանված պաղեստինցի երեխաների վրեժն էր լուծում

Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ ձերբակալված է Թուլուզի ահաբեկության կասկածյալի եղբայրը։ Նա, հավանաբար, նույնպես մասնակցել է դրան։ Իսկ ինքը՝ մարդասպանը, փակվել է իր տանը և չի պատրաստվում հանձնվել՝ հայտարարելով, թե մահապարտ է։ Միաժամանակ ասվում է, որ ոստիկանությունը հրահանգ է ստացել կասկածյալին կենդանի վերցնել։

Պարզ է դարձել, որ կասկածյալը Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող  24–ամյա ալժիրցի է՝ Մոհամեդ անունով։ Նա հայտարարել է, որ իր գործողություններով Գազայում իսրայելական բանակի կողմից սպանված պաղեստինցի երեխաների վրեժն էր լուծում։ Ֆրանսիայի ոստիկանության տվյալներով՝ նա սալաֆիական կազմակերպությունից է, որի գործունեությունը վերջերս արգելել են՝ համարելով, որ այն կարող է բռնության հանգեցնել։

Քաղաքական մեկնաբանները համոզված են, որ այդ իրադարձությունները լուրջ ազդեցություն կունենան Ֆրանսիայում կայանալիք  ընտրությունների վրա։

Այս խորագրի վերջին նյութերը