Լրահոս

20.03.2012 14:12


Իրաքում տեղի ունեցած 12 ահաբեկչության հետևանքով մահացել է 46 մարդ

Իրաքում տեղի ունեցած 12 ահաբեկչության հետևանքով մահացել է 46 մարդ

Ինչպես հաղորդում է «Associated Press»–ը, այսօր Իրաքի ութ քաղաքում  տեղի ունեցած 12 ահաբեկչության հետևանքով մահացել է 46, վիրավորվել՝ 200–ից ավելի մարդ ։ Նրանց մի մասի վիճակը չափազանց ծանր է, հետևաբար, մահացածների թիվը հավանաբար կաճի։

Ահաբեկչություններն իրականացվել են ամերիկացիների՝ Իրաք մուտք գործելու 9–րդ տարեդարձի օրը և Բաղդադում կայանալիք Արաբական պետությունների լիգայի գագաթաժողովից երկու օր առաջ։

Ահաբեկչության պատասխանատվությունը դեռ ոչ ոք իր վրա չի վերցրել։ Սակայն դրանց իրականացման սխեման բնորոշ է տեղական «Ալ–Քայիդային» և այլ խմբավորումների սունիստական ահաբեկիչներին։

Այս խորագրի վերջին նյութերը