Լրահոս

20.03.2012 14:14


Գիտական հասարակությունը նշում է ՀՀ ԳԱԱ-ի հիմնադիր նախագահ Հովսեփ Օրբելու 125-ամյակը

Գիտական հասարակությունը նշում է ՀՀ ԳԱԱ-ի հիմնադիր նախագահ Հովսեփ Օրբելու 125-ամյակը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիր նախագահ Հովսեփ Օրբելու 125-ամյակի կապակցությամբ ՀՀ ԳԱԱ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ:

2012 թ. մարտի 20-ին լրանում է հանրահայտ արևելագետ և հայագետ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր նախագահ, ակադեմիկոս Հովսեփ Աբգարի Օրբելու ծննդյան 125-ամյակը:

2012 թ. սեպտեմբերի 24-ից 27-ը Երևանում և Ծաղկաձորում կկազմակերպվի միջազգային գիտաժողով` նվիրված անվանի գիտնականի 125-ամյակին:

Կհրատարակվի գիտաժողովի զեկուցումների ժողովածուն:

ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանում կկազմակերպի «Օրբելի – 125» թեմատիկ գրքային ցուցահանդես:

2012 թ. ապրիլի 20-ին ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը հանդես կգա գիտական զեկուցմամբ` «Ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ներդրումը արևելագիտության և հայագիտության զարգացման ասպարեզում»:

Նախատեսվում է ստեղծել Հովսեփ Օրբելու աշխատությունների թվային շտեմարան:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը