Լրահոս

20.03.2012 14:07


Դպրոցականներին գնդակահարած մարդասպանն իր գործողությունները նկարահանել է տեսախցիկով

Դպրոցականներին գնդակահարած մարդասպանն իր գործողությունները նկարահանել է տեսախցիկով

Ինչպես հաղորդում է տեղական «Եվրոպա–1» ռադիոկայանը՝ հղում անելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Կլոդ Գեանին, Թուլուզում դպրոցականներին գնդակահարած մարդասպանն իր գործողությունները նկարահանել է տեսախցիկով։

Կլոդ Գեանի խոսքերով՝ տեսախցիկը տեղադրված է եղել մարդասպանի վզին։ Դա նկատել է սպանության ականատեսներից մեկը։

–Դա տեսախցիկ էր, որը սովորաբար տեղադրվում է կրծքին։ Ես չգիտեմ՝ արդյոք նա նկարահանել է հանցանքն ամբողջությա՞մբ, սակայն այդ սարքը նկատել են հանցագործի վրա,–հայտարարել է Կլոդ Գեանը «Եվրոպա–1»–ի եթերում։ Նա նաև ասել է, որ ոստիկանները հանցագործի ինքնությունը դեռևս չեն պարզել։

Այս խորագրի վերջին նյութերը