Լրահոս

20.03.2012 10:45


ՀԱԿ–ի երեք ներկայացուցիչ երեկ առաջադրվել է մեծամասնական ընտրակարգով

ՀԱԿ–ի երեք ներկայացուցիչ երեկ առաջադրվել է մեծամասնական ընտրակարգով

Ինչպես հաղորդում է «Հայկական ժամանակը», Հայ ազգային կորգրեսի 3 ներկայացուցիչ՝ Վլադիմիր Կարապետյանը, Սասուն Միքայելյանը և ՀԱԿ–ի Էրեբունի համայնքի կառույցի ղեկավար Տիգրան Տեր–Պետրոսյանը, երեկ պաշտոնապես ԱԺ պատգամավորի թեկնածու են առաջադրվել մեծամասնականով։

Ինչպես հայտնում է թերթը, Վլադիմիր Կարապետյանն առաջադրվել է Նոր Նորքի թիվ 2 ընտրատարածքում, Սասուն Միքայելյանը՝ Կոտայքի մարզի թիվ 25 ընտրատարածքում, իսկ Տիգրան Տեր–Պետրոսյանը՝ Երևանի թիվ 12 ընտրատարածքում։

Հիշեցնենք, որ մինչ այս Երևանի թիվ 12  ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու էր առաջադրվել Խաչատուր Սուքիասյանը։

Այս խորագրի վերջին նյութերը