Լրահոս

20.03.2012 10:41


Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ

Մարտի 19-ին աշխատանքային այցով ԱՄՆ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

     Այցի շրջանակներում պատվիրակությունը Հայաստանի գործընկեր Կանզաս նահանգում հանդիպումներ կունենա նահանգապետ Սեմ Բրաունբաքի, Սենատի նախագահ Ստեֆան Մորրիսի, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Օ՛Նիլի և Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելլիի հետ:

     Վաշինգտոնում նախատեսված են ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հանդիպումները ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լեոն Պանետտայի, Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Դևիդ Պետրեուսի, Պաշտպանության քարտուղարի տեղակալ Ջոզեֆ ՄքՄիլանի, Պետքարտուղարի տեղակալներ Ֆիլիպ Գորդոնի և Էնդրյու Շապիրոյի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

     Այցի ընթացքում նախատեսված են նաև ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության հանդիպումները ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի զինաթափման հարցերով բարձր ներկայացուցիչ տիկին Անգելա Քեյնի և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի պետի պաշտոնակատար Դմիտրի Տիտովի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը