Լրահոս

19.03.2012 13:48


Կարինե Հակոբյան. «Ժառանգության» ցուցակը որոշել է Րաֆֆի Հովհաննիսյանը

Կարինե Հակոբյան. «Ժառանգության» ցուցակը որոշել է Րաֆֆի Հովհաննիսյանը

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Կարինե Հակոբյանն ասել է, որ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամներից շատերի համար նախընտրական ցուցակը անակնկալ է եղել.

– Ցուցակը կազմել է Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի խորհրդականների հետ։

Լրագրողների դիտարկմանն էլ, թե Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարողանում իր խոսքը անկացնել կուսակցությունում, Կարինե Հակոբյանը պատասխանել է.

– Հենց ամբողջ բանն այն է, որ գուցե ավելի էր անցկացնում, քան պետք էր։ Փաստորեն, այս դեպքը ապացուցում է ձեր ասածի հակառակը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքն է եղել և՛ դաշինք կազմելու հարցում, և՛ ցուցակի։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը