Լրահոս

19.03.2012 09:51


80-ամյա «քցված» սփյուռաքահայի թալանի գործը կքննվի վերաքննիչ դատարանում

80-ամյա «քցված» սփյուռաքահայի թալանի գործը կքննվի վերաքննիչ դատարանում

Վերջին շրջանում փաստաբանները ձեռնամուխ են եղել սփյուռքահայ ներդրողների կողմից ներդրված միջոցների հափշտակության փաստերի բացահայտմանը, քանի որ շատացել են սփյուռքահայ ներդրողներին «քցելու» դեպքերը: 

Այս անգամ սփյուռքահայ 80-ամյա Ժորժ Թոմասսյանի միլիոններն են թալանել, սակայն այս առիթով քրեական գործ անգամ չի հարուցվում: 
Թոմասսյանի ներկա ներկայացուցիչները թեև դիմել են դատարան, սակայն դատական համակարգում ևս գործը որևէ լուծում չի ստացել: Հունվարի 27-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Մ. Պապոյան) Ժորժ Թոմասյանի ներկայացուցիչների կողմից ներկայացրած բողոքը ևս մերժեց: Սփյուռքահայ ծերունին պահանջում էր վերացնել Կենտրոնականի քննչական բաժնի ավագ քննիչ Կամո Սահակյանի կայացրած նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը և հարուցել քրեական գործ, իսկ խնդիրն այն է, որ Ժորժ Թոմասյանը այդպես էլ չի հասկացել, թե որտեղ են կորել շինարարության իրականացման համար իր կողմից մուծված միլիոնները:

2012թ. Մարտի 20-ին ժամը 11:00-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում (դատավոր Ա.Տեր-Պետրոսյան) տեղի կունենա սփյուռքահայ Ժ.Թոմասսյանի և նրա ներկայացուցիչների կողմից ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը:

Հիշեցնենք, որ ներկայացրած վերաքննիչ բողոքով Ժ.Թոմասսյանը և նրա ներկայացուցիչները խնդրել են վարույթն իրականացնող մարմնի «նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշումը  վերացնել և պարտավորեցնել վերջինիս ձեռք բերված ապացույցներով հարուցել քրեական գործ:

Տվյալ գործի վերաբերյալ մամուլով եղել են բազմաթիվ հրապարակումներ:

Հարգելի լրագրողներ խնդրում ենք Ձեր ներկայությամբ օգնել հրապարակայնություն հաղորդել այս դատական գործին և ստիպել դատարանին արդարացի լուծում տալ հերթական սփյուռքահայի թալանի վերաբերյալ բողոքին: Միաժամանակ խնդրում ենք նաև Ձեր կողմից պատրաստված հոդվածների հղումները ուղարկել մեզ:

Կանխավ շնորհակալություն:

Հարգանքներով`

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

Այս խորագրի վերջին նյութերը