«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը մեկնարկել է
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում քիչ առաջ մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6–րդ համագումարը, որին ներկա են կուսակցության 6788 պատվիրակները, ինչպես նաև ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ, ԲՀԿ–ին իրենց աջակցությունը հայտնած կուսակցությունների՝ «Համերաշխության» նախագահ Սարգիս Ավետիսյանը և ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը, բազմաթիվ հյուրեր, Հայաստանում ներկայացված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Ուկրաինայի, Ղազախստանի, Չինաստանի, Խորվաթիայի, Գերմանիայի, Լեհաստանի դեսպանները, ԵՄ մի շարք ներկայացուցիչներ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության արտաքին հարաբերությունների վարչության պետ, ԴՌ պետական դումայի նախագահի տեղակալը, Չինաստանի կոմունիստական կուսակցության նախագահը, Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր, «Ռեգիոնների կուսակցության նախագահը, Ուկրաինայի նախագահի խորհրդականը, Խորվաթիայի հանրապետության նախկին նախագահը և այլք։
Մինչ համագումարի սկսվելը ճեմասրահ է եկել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, գրանցվել, ապա անհատապես ողջունել իր կուսակից ընկերներին և հյուրերին։ Համագումարի օրակարգում մեկ հարց է՝ 2012թ. մայիսի 6–ին կայանալիք ընտրություններում ԲՀԿ–ի նախընտրական ծրագրի հաստատումը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը մեկնարկել է
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում քիչ առաջ մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6–րդ համագումարը, որին ներկա են կուսակցության 6788 պատվիրակները, ինչպես նաև ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ, ԲՀԿ–ին իրենց աջակցությունը հայտնած կուսակցությունների՝ «Համերաշխության» նախագահ Սարգիս Ավետիսյանը և ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը, բազմաթիվ հյուրեր, Հայաստանում ներկայացված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Ուկրաինայի, Ղազախստանի, Չինաստանի, Խորվաթիայի, Գերմանիայի, Լեհաստանի դեսպանները, ԵՄ մի շարք ներկայացուցիչներ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության արտաքին հարաբերությունների վարչության պետ, ԴՌ պետական դումայի նախագահի տեղակալը, Չինաստանի կոմունիստական կուսակցության նախագահը, Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր, «Ռեգիոնների կուսակցության նախագահը, Ուկրաինայի նախագահի խորհրդականը, Խորվաթիայի հանրապետության նախկին նախագահը և այլք։
Մինչ համագումարի սկսվելը ճեմասրահ է եկել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, գրանցվել, ապա անհատապես ողջունել իր կուսակից ընկերներին և հյուրերին։
Համագումարի օրակարգում մեկ հարց է՝ 2012թ. մայիսի 6–ին կայանալիք ընտրություններում ԲՀԿ–ի նախընտրական ծրագրի հաստատումը։
7or.am