Կինեմատոգրաֆիական համագործակցության ոլորտում ստորագրվել է հայ-ֆրանսիական կոնվենցիա
2012թ. մարտի 16-ին տեղի ունեցավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի հանդիպումը Ֆրանսիայի կինեմատոգրաֆիայի և անիմացիայի ազգային կինոկենտրոնի նախագահ Էրիկ Գարանդոյի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկու կինոկենտրոնների հետագա համագործակցության ուղղությունները և առաջնահերթությունները:
Երկուստեք ընդգծվեց միջազգային փառատոններին հայկական և ֆրանսիական ֆիլմերի ցուցադրության գործում համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը` մասնավորապես մասնագիտական փոխանակումների, կադրերի պատրաստման, փորձագետների և դասախոսների փոխայցելությունների, ինչպես նաեւ սեմինարների և վարպետության դասընթացների կազմակերպման միջոցով:
ՀՀ Մշակույթի փոխնախարարը «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնի շրջանակներում հրավիրեց Էրիկ Գարանդոյին այցելել Հայաստան:
Դեսպան Չիտեչյանը կարևորեց հայ-ֆրանսիական կինեմատոգրաֆիական արտադրության ներկայացումն ու արժևորումը նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակներում, որի ակտիվ անդամներից է Հայաստանը:
Է. Գարանդոն ընդգծեց, որ համատեղ կինոարտադրությունը արտոնյալ հնարավորություն է ստեղծում երկու երկրների միջեւ կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների շրջանառության համար և այդ կապակցությամբ պատրաստակամություն հայտնեց երկուստեք գործնական շփումների ակտիվացմանը և խորացմանը, հատկապես «Օգնություն Համաշխարհային կինոներին» ծրագրի շրջանակներում:
Հանդիպման արդյունքում ստորագրվեց կինեմատոգրաֆիական համագործակցության մասին կոնվենցիա Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Ֆրանսիայի կինեմատոգրաֆիայի և անիմացիայի ազգային կինոկենտրոնի միջև: